Внимание абитуриентам!

Внимание, сроки подачи документов для абитуриентов продлены до 15 сентября. Северный университет объявляет конкурс на следующие специальности для армян диаспоры на 2019-2020 учебный год.

Բակալավրական ծրագրեր /առկա ուսուցմամբ/

Դասիչը Մասնագիտական կրթական ծրագիրը Ուսման տևողությունը Տեղերի քանակը Ընդունելության քննությունները
011201.01.6 Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա 4 տարի 5 Հլգ (գ)/Օլ(գ), Մ (գ)
011301.01.6 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 4 տարի 5 Հլգ (գ)/Օլ(գ), Մ (գ)
011401.06.6 Ինֆորմատիկա 4 տարի 5 Օլ (գ), Մ (գ)
032101.01.6 Լրագրություն 4 տարի 5 Հլգ (գ)/Օլ(գ), ՍԱ (գ)
041301.01.6 Կառավարում զբոսաշրջության ոլորտում 4 տարի 5 Մ (գ), Օլ (գ)
061102.01.6 Ծրագրային ճարտարագիտություն 4 տարի 5 Մ (գ), Օլ (գ)

Մագիստրոսական ծրագրեր /առկա ուսուցմամբ/

Դասիչը Մասնագիտական կրթական ծրագիրը Ուսման տևողությունը Տեղերի քանակը
011201.01.7 Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա 2 տարի 3
011301.01.7 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 2 տարի 3
011401.06.7 Ինֆորմատիկա 2 տարի 5
032101.01.7 Լրագրություն 2 տարի 3
041301.11.7 Կառավարում զբոսաշրջության ոլորտում 2 տարի 3
061101.03.7 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա 2 տարի 3

        Բակալավրի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկրացիների ընդունելությունն իրականացվում է դիմորդների փաստաթղթերի ուսումնա-սիրության և ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա: Ընդունելության քննությունները կկազմակերպվեն հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, իսկ ուսուցման լեզուն բոլոր կրթական ծրագրերում լինելու է հայերենը: Հայոց լեզվից B1 մակարդակի /Լեզուների իմացության համաեվրոպական շրջանակով/  համապատասխան բավարար գիտելիքներ չունեցող դիմորդների համար կկազմակերպվեն հայերենի լրացուցիչ դասընթացներ:

            Մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկ-րացիների ընդունելությունն իրականացվում է դիմորդների փաստաթղթերի ուսում-նասիրության հիման վրա՝ համաձայն ՀՀ կառավարության 28.04.2011 Թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի։

            Կրթական ծրագրերում դիմորդների գործերը կընդունվեն Հյուսիսային համալսարանի Ընդունող հանձնաժողովի կողմից, այնուհետև նրանց փաստաթղթերի ամբողջական փաթեթները կներկայացվեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

            Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 26-ը:

Ընդունելության քննությունները կկազմակերպվեն ս/թ օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ:

            Առավել մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով սփյուռքահայ դիմորդները կարող են դիմել Հյուսիսային համալսարանի Ընդունող Հանձնաժողով՝ զանգելով +37410573317 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկելով info@northern.am էլեկտրոնային հասցեին:

comments powered by HyperComments

Поделитесь ссылкой: